Ողջ տարին «Վեոլիա Ջուր» ընկերությունն իր սպասարկման բնակավայրերում նույնիսկ սահմանված գրաֆիկով նախատեսված ժամից ավելի ջրամատակարարմամբ է ապահովում սպառողներին: Բայց ամռանը հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում են գրաֆիկի խախտումներ: Կտրուկ ավելանում են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկնում է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Բոլոր խնդիրները գույքագրվում են, դրանք Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ու սեփական ուժերով լուծելու համար։ Աշխատանքներ իրականացվում են ինչպես մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում։