Բարսելոնային տուգանք է սպառնում, եթե ակումբը չգնի Ռեշֆորդին Մանչեսթեր Յունայթեդից

Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ամենայն հավանականությամբ, վարձակալությամբ կտեղափոխվի «Բարսելոնա» մինչև 2026 թվականի հունիսը։ Ինչպես հաղորդում է Barca Universal-ը՝ վկայակոչելով COPE-ի լրագրող Միգել Ռիկոյին, «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել են գործարքի պայմանները՝ հետագայում գնման իրավունքով։

Եթե «Բարսելոնան» չօգտվի ֆուտբոլիստին մշտապես գնելու հնարավորությունից, ակումբը ստիպված կլինի վճարել մոտ 5 միլիոն եվրո տույժ։

Ռեշֆորդը համաձայնել է 30 տոկոսով կրճատել աշխատավարձը, սակայն նույնիսկ այդ դեպքում նրա տարեկան եկամուտը կկազմի մոտ 14 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը «Բարսելոնայի» համար կլինի 30-35 միլիոն եվրո։

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում»։ Նրա պայմանագիրը «Յունայթեդի» հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի շուկայական արժեքը ներկայում կազմում է 50 միլիոն եվրո։

Leave a Comment