📷 Մուսիալան հենակներով հետևել է Բավարիայի մարզմանը — Armsport.am

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վերադարձել է «Զեբեներ Շտրասսե» մարզաբազա՝ հենակներով, ոտքի հաջող վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Մուսիալան կոտրել էր ոտքը՝ ԱՄՆ-ում անցկացված ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղում բախվելով ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Այդ խաղում «Բավարիան» պարտվել էր 0:2 հաշվով։

Անցած մրցաշրջանում Մուսիալան մասնակցել է 44 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ 22 տարեկանում նա արդեն անցկացրել է 206 խաղ «Բավարիայի» կազմում՝ բոլոր մրցաշարերում։

Мусиала после операции

Leave a Comment