
Դիտում ՝ 21 562
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն հայտնել է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։
ՊԵԿ-ը հայցել է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
Կիսվել սոց․ ցանցերում