ԿԽՄԿ-ն սահմանամերձ Ջաղացաձոր գյուղի 18 ամենախոցելի ընտանիքներին դրամական աջակցություն է տվել

Հունիս-հուլիս ամիսներին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջաղացաձոր գյուղի 18 ամենախոցելի ընտանիքներն ստացել են դրամական աջակցություն, յուրաքանչյուրը՝ 500,000 դրամ, որպեսզի նախաձեռնեն կենսապահովման նոր նախագիծ կամ ընդլայնեն արդեն իսկ գործողը՝ ձեռք բերելով կաթնատու կով կամ ոչխարներ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,000,000 դրամ:

Leave a Comment