Առանշահիկների Արցախը՝ հայ մնալու պայքարն Արցախում. Արցախի պատմությունը՝ մաս 3-րդ (տեսանյութ)

Տես նաև՝ Արցախը՝ որպես հայ ժողորդի կազմավորման օրրան. Արցախի պատմությունը՝ մաս 2-րդ

Վաղմիջնադարյան Արցախը հայոց ինքնության հենասյուներից է: Բնավ պատահական չէ, որ հայերեն գրերի տարածմանը վերաբերող աղբյուրներում հանգամանորեն խոսվում է նաև Հայոց Արևելից կողմանց գավառների մասին։ Կորյունը վկայում է, որ Մեսրոպ Մաշտոցը Հայոց Արևելից գավառներում ոչ միայն գիր ու դպրություն էր տարածում, այլև զբաղվում էր քարոզչական գործով։ Հենց այստեղ` Արցախի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում, ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը հիմնադրել է առաջին հայկական դպրոցներից մեկը։ Հետաքրքիր է նաև 5-րդ դարի Վարդանանց պատերազմի ժամանակ Արցախի նշանակությունը: Երկար դարեր 450 թվականի Խաղխաղի ճակատամարտը հայ պատմագրության մեջ ներկայացվել է որպես հայ-աղվանական միացյալ ուժերի կռիվ ընդդեմ պարսիկների։ Մինչդեռ նորահայտ փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Վարդան Մամիկոնյանն իր զորագնդով ոչ թե աղվաններին է օգնության գնացել, այլ պարզապես Հայոց Արևելից գավառների, այդ թվում՝ Արցախի իշխաններին, որոնց տիրույթներն էին մտել պարսիկները և փորձում էին կրոնափոխել տեղի հայությանը։ Չնայած ծանր փորձություններին, Արցախի հայությունը Վարդանանց պատերազմի արդյունքում կարողացել է պահպանել իր ազգային ու քրիստոնեական ինքնությունը, ինչի արդյունքում Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմը վեր է խոյանում և թագավորություն  հռչակում: Հենց Առանշահիկներն էլ ղեկավարել են Արցախի հայության հակապարսկական, ապա նաև հակաարաբական ու հակաթյուրքական ընդվզումները և դիմադրական շարժումները:

Leave a Comment