Freestyle Chess Grand Slam. Լևոն Արոնյանը` մրցաշարի հաղթող


Սպորտ

Լեւոն Արոնյանը դարձել է Լաս Վեգասում անցկացված  Freestyle Chess Grand Slam Las Vegas շախմատային սուպերմրցաշարի (Ֆիշերի արագ շախմատ) հաղթող։


Եզրափակիչում հայ գրոսմայստերը երկու պարտիայում 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Հանս Նիմանին։


Այս մրցաշարում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը երրորդ տեղի համար 1,5:0,5 հաշվով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ վաստակեց 100 հազար դոլար։

Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել Հիկարու Նակամուրային, կիսաեզրափակիչում՝ հնդիկ Արջուն Էրիգայիսիին։


Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար էր։ 

Leave a Comment