Մինչ կլրանա Թրամփի 50 օրը, Ուկրաինական ճակատներում արմատական փոփոխություններ կլինեն (Քարտեզ)


Միջազգային

Ռուսական ուժերը շարունակում են հարձակման բարձր ակտիվությունը Կոնստանտինոկայի ուղղությամբ: Ավելի կոնկրետ, այդ հարձակումը, որը զարգանում է Կոնստանտինովկայի հյուսիսային հատվածից, հասնում է մինչեւ Պոկրովսկի գոտի:

Կոնստանտինովկայի հարավում, այն բանից հետո, երբ ռուսները փաստացի օղակի մեջ վերցրեցին Կլեբան-Բիկյան ջրամբարի հարավում գտնվող ուկրաինական ուժերին, եւս մեկ ճեղքում իրականացվեց մի փոքր արեւելքում: Այն է` ռուսները գրավելով Բելայա Գորա բնակավայրը, հարձակումը շարունակեցին մինչեւ հարակից Ալեսանդրո-Շուլտինո: Կանստանտինովկայի համար, ըստ էության, արվարձանային այդ բնակավայրը հանձնելու դեպքում ուկրաինական կողմը հարվածի տակ է դնելու քաղաքի ողջ հարավ-արեւելյան հատվածը:

Ավելի վեր, ռուսները գորրծնականում ամբողջությամբ գրավված Չասով Յարից հարվածում են դեպի  Կոնստանտինովկայի հյուսիս` դեպի Դրուժովկա տանող մայրուղու ուղղությամբ:

Կոնստանտինովկայի արեւմուտքում եւս ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությւան հիմնագան գծերից մեկը` հարձակումը շարունակելով դեպի Ստեպանովկա եւ Դոլգայա Բալկա:

Նույն մասշտաբային հարձակումն է նաեւ Պոկտշրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի գործնականում բոլոր ուղղություններում, ինչը ուկրաինական կողմին զրկում է ռեզերվներով մանեւրելու ամեն մի հնարավորությունից: Իսկ թիկունքային ռեզերվներից այս ուղղություններ գործնականում նետված է այն ամենը, ինչը հնարավոր է տեղաշարժել, հաշվի առնելով, որ ռուսները հարձակվում են բոլոր ուղղություններում:

Այսինքն, մինչ կլրանա Թրամփի 50 օրը, շատ հավանական է, որ Ուկրաինական ճակատներում արմատական փոփոխություններ կլինեն:

Տես նաեւ https://t.me/iravunk/54940 

Leave a Comment