Կտրիճ Ներսիսյանը հավատավոր հետևորդներիս հրավիրում է ազատել Վեհարանը. կանե՛նք, պատրա՛ստ եղեք. Նիկոլ Փաշինյան









ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս համացանցը ողողած աղմկհարույց դեպքին և համեմատականներ տանելով հայկական իրականության հետ:

««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։

Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանաճ Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։

Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։

Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք։

Վեհարանը վեհի’»,- գրել է նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment