Խորհրդարանում վերջին միջադեպի ժամանակ Արծվիկ Մինասյանը կոտրվածք է ստացել

Խորհրդարանում հուլիսի 8-ին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությւոնից զրկելու հարցի քննարկման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոտրվածք է ստացել ձեռքի շրջանում։

Երեկ՝ հուլիսի 18-ին, երբ դատարանը քննում էր քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի կալանքի հարցը, դատարանի բակում հավաքվել էին մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ։ Արծվիկ Մինասյանի ձեռքը վիրակապի մեջ էր։ Հարցրինք՝ խորհրդարանո՞ւ, է ստացել վնասվածքը։ Պատասխանեց․ «Այո, ցավոք սրտի՝ այո։ Ինչպես բժիշկն էր ասում, ո՞նց, խորհրդարանում արդեն մատ են կոտրո՞ւմ։ Պարզվում է՝ մեր աղաքացիներից շատերը չգիտեն, որ այո, Նիկոլի կառավարման շրջանում Հայաստանի խորհրդարանում ամեն բան հնարավոր է, հատկապես ՊՊԾ-ի ակտիվ միջամտության պայմաններում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment