Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։
«Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը:
Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, այդ թվում՝ քիմիական նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների հետ կապված հարցեր։
Ինչպես նշել է PTI-ն, կողմերը ձգտում են կնքել ժամանակավոր առևտրային համաձայնագիր մինչև օգոստոսի 1-ը, երբ ավարտվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի տասնյակ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի կասեցման ժամկետը: Հնդկաստանը ձգտում է վերացնել այս լրացուցիչ մաքսատուրքը, որը կարող է կազմել 26% հանրապետության համար։