ՏԱՍՍ. «Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ուզում եմ ասել, ինչպես նաև Ադրբեջանը՝ մենք որևէ նշան չունենք», – ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում ասել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով կազմակերպությունից՝ Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին:
Լեբեդևը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։ «Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, խոսեց մի շարք հարցերի մասին, լիազորություններ ուներ ստորագրելու մի շարք փաստաթղթեր», – նշել է նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: