Սոցցանցում ուշագրավ գրառմամբ էր հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ըստ որի՝ Հայաստանը, իբր, խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, պատրաստվում է բացել սահմանը եւ դեսպանատներ։ Թեեւ պաշտոնական աղբյուրները նման տեղեկություն չեն հաստատել, սակայն սա վեր է հանել մի շարք հարցեր՝ կապված Հայաստան–Թուրքիա հարաբերությունների ներկա փուլի ու տարածաշրջանային զարգացումների հետ: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե որքանով են այդ պնդումները համապատասխանում իրականությանը, եւ ինչ համատեքստում կարելի է դիտարկել Սահակաշվիլու հրապարակումը։
— Ինչպե՞ս եք գնահատում Սահակաշվիլիի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի` Ստամբուլ այցի ժամանակ համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի հետ։
— Տեսեք, մեկնաբանելու եմ մի անձի հայտարարություն, որը բացահայտել է որոշ պատկերացում՝ օգտագործելով հնարավորությունը` քննադատելու Վրաստանի իշխանություններին։ Իհարկե, Սահակաշվիլին շատ սպեցիֆիկ քաղաքական գործիչ է, եւ այսօր շատերը, հատկապես ազգային մասշտաբով, նրանով որոշ դեպքերում հիանում են, մյուսներն էլ փորձում են իրողությունը ներկայացնել այլ կերպ՝ վերաձեւակերպելով կամ այլ ձեւով տեղ հասցնելով, ինչը հաճախ ծառայեցնում է Վրաստանի իշխանությունների քննադատությանը։
Եթե խոսենք Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, ապա այսօր դրանք կարելի է դիտարկել որպես տարածաշրջանային անվտանգության եւ քաղաքականության շարունակություն։ Հայատանը փորձում է զարգացնել հարաբերություններն ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ` խորացնելով երկկողմ կապերը։ Վրաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին դեկլարացիան արդեն իսկ կա, իսկ Ադրբեջան–Իրան հարաբերությունները եւս ռազմավարական բնույթ են կրում, ինչն ընդգծվել է նաեւ այդ երկրների դեսպանների կողմից։
Այս համատեքստում անհրաժեշտ է շարունակել գործընթացները՝ նվազեցնելու տարածաշրջանում առկա ռիսկերը։ Եթե անդրադառնանք Թուրքիային, ապա նրա կարգավորման ցանկությունը նոր չէ, այն եղել է տարբեր նախագահների օրոք։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի համար առաջնային է հայ–թուրքական խնդիրների լուծումը։ Այդ պատճառով որոշ պայմանավորվածություններ արդեն իրականացվել են։ Սակայն դա չի նշանակում, որ հարաբերություններում կտրուկ փոփոխություններ են սպասվում։
Սահակաշվիլիի հայտարարությունը, հնարավոր է, միտված է ներքաղաքական զարգացումներին, տեղական ինքնակառավարման մարմինների ընդդիմության ակտիվության ֆոնին։ Նա ցույց է տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում փոխվում է, Վրաստանը հետ է մղվում եվրոպական գործընթացներում, եւ ընդհանուր առմամբ քաղաքական սինթեզից բավականին հեռու է։ Ես դեռեւս չեմ տեսնում որակական փոփոխություն հայ–թուրքական հարաբերություններում եւ կայուն գործընթացների կամ պայմանավորվածությունների ձեւավորում, որոնք հաստատում կամ ցույց են տալիս, որ Թուրքիան պատրաստ է նոր մակարդակի հարաբերությունների։
Ուստի՝ այս փուլում կարող ենք նշել, որ տեսնում ենք որոշ շարժումներ եւ շարունակվող գործընթացներ, սակայն դրանք դեռ չեն հանգեցրել հիմնարար փոփոխությունների։
— Իսկ ինչպե՞ս պետք է ընկալենք ռուսամետ օլիգարխի ձերբակալության վերաբերյալ Սահակաշվիլու անկնարկները՝ Թուրքիայի հետ ստորագրած Փաշինյանի, այսպես ասած, համաձայնագրի շրջանակում:
— Իհարկե, սա էլ հակառուսական քարոզչություն է։ Ամեն ինչ օգտագործում են՝ տարբեր լուրեր, տարբեր իրավիճակներ վերցնում են եւ փորձում են հավաքել մի տեղ, ու տարբեր երանգներ տալ։ Սա նա փորձելու է օգտագործել թե՛ իր երկրի ներսում, թե՛ երկրի շուրջ տարածաշրջանի համար։ Ուստի, այս պարագայում հարցն այն է, որ Սահակաշվիլիին պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Իհարկե, որեւիցե բացահայտում չպետք է լինի, որ սա ոչ թե ուղղված է Թուրքիայի դեմ, այլ` հակառուսականիրդիրքորոշումներովէպայմանավորված։ԱյսամենինավելանումեննաեւհակաիշխանականմոտեցումներըՎրաստանիկոնտեքստում։
Մենք պարբերաբար կամ հիասթափություն ենք ստանում Սահակաշվիլուց կամ ոգեւորվածություն՝ տարբեր դեպքերի տարբեր կողմերից ներկայացնելու հետ կապված։ Վերջին 4-5 տարիների ընթացքում կարող ենք նստել, նայել եւ նկատել՝ գովում է Հայաստանի իշխանություններին կամ ինչ–որ այլ բաներ է ասում, քննադատում է կամ Ալիեւին հաղթանակ է մաղթում ու շնորհավորում։ Ուստի, իմ կարծիքով, այդքան լուրջ չպետք է վերաբերվենք այդ քաղաքական գործչին։ Վերջում կարելի է ֆիքսել նաեւ, որ նրան բերեցին Վրաստանի ներքաղաքական պրոցեսները, որոնք ընդդիմության շարքերում նոր քաղաքական ուժեր կամ նոր օրակարգ չձեւավորեցին։ Դա թույլ չտվեց, որ երկկողմ հարաբերություններ նոր լույսի տակ ծնվեին, եւ ընդդիմությունը կամ իր հովանավորները չկարողացան հավաքել այլընտրանքային ընդդիմություն՝ բնակչության մի զանգվածը։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանում չձեւավորվեց այն, ինչորոշշրջանակներիցանկություննէր։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ