Փոփոխությունները լինելու են շարունակական․ Ավինյանը՝ երթևեկության կարգավորումների մասին 

Երևանում իրականացվող երթևեկության բոլոր փոփոխությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ ընդգծել հանրային  տրանսպորտի առաջնահերթությունը, հանրային տրանսպորտին առաջնահերթյուն տալ,  ինչը որոշ դեպքերում պետք է նաև ի հաշիվ ավտոմեքենաների լինի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ մեկ ավտոբուսը միջինացված տեղափոխվում է  մոտավորապես 60 մեքենային հավասար մարդ. «Ամառվա շրջանն այն շրջանն է, որի ընթացքում փոփոխությունները, փորձարկումները պետք է կատարվեն։ Փոփոխություններն  առաջարկվում են Իլ դը Ֆրանս ինստիտուտի կողմից հստակ հաշվարկների հիման վրա։ Փոփոխությունները լինելու են շարունակական, եղած փոփոխություններում կլինեն փոփոխություններ ըստ իրավիճակի, ծանրաբեռնվածության, բայց առաջնահերթությունը տրվելու է  հանրային տրանսպորտին, հանրային  տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին»,–ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment