Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարել Թուրքիային Eurofighter-ների վաճառքը – Live News

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն անդրադարձել է Թուրքիային եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչներ վաճառելու հնարավորությանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Վերջինս նշելով, որ այդ մասին դեռևս որոշում չկա, հայտնել է, որ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:

«Մենք դեռևս արտահանման թույլտվությունների հարցում որոշում չենք կայացրել, սակայն մենք շարժվում ենք դեպի դրական որոշում, որը թույլ կտա հնարավոր դարձնել այդ լիցենզավորումը»,-եզրափակել է նա:

Leave a Comment