Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

Արման Անդրեասյանը արծաթե մեդալ է նվաճել Բուդապեշտում ընթացող Իմրե Պոյակի և Յանոշ Վարգայի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում:

Եզրափակչում հայ ըմբիշը 0-8 հաշվով պարտվել է ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։

Վազգեն Թևանյանն էլ, (65 կգ) երրորդ տեղի համար գոտ,եմարտում 9։0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Խալիդ Արսամերզուևին, դարձել է բրոնզե մեդալակիր։

Leave a Comment