Գիտնականները հնագույն սպիտակուցներ են դուրս կորզնել ռնգեղջյուրի քարացած ատամից՝ բացելով նոր հորիզոններ Երկրի վրա հնագույն կյանքի ուսումնասիրության մեջ։ Կանադական Արկտիկայում հայտնաբերված 24 միլիոն տարեկան ատամը պարունակում է սպիտակուցներ, որոնք 10 անգամ ավելի հին են, քան հայտնի ամենահինավուրց ԴՆԹ-ն։
Այս նմուշն օգտագործելով՝ գիտնականները վերլուծել են հայտնի ամենահինավուրց մանրամասն սպիտակուցային հաջորդականությունը։
Ոսկորների, քարացածությունների և հողի մեջ պահպանված հինավուրց ԴՆԹ-ի հետազոտությունը հեղափոխություն է մտցրել հնագիտության մեջ՝ բացահայտելով կորուսյալ կայսրություններ, առեղծվածային կլաններ, սառցե դարաշրջանի արարածներ և նախկինում անհայտ մարդկային տեսակներ։
Սպիտակուցները, որոնք կազմված են ամինաթթուների հաջորդականություններից, ավելի դիմացկուն են, քան ԴՆԹ-ն՝ փխրուն մոլեկուլ, որը համեմատաբար հեշտությամբ քայքայվում է։ Չնայած սպիտակուցները ավելի նվազ հանգամանալից տեղեկություն են պարունակում, դրանք կարող են օգնել բացահայտելու կենդանու էվոլյուցիոն պատմությունը, նրա սննդակարգը և որոշ դեպքերում նույնիսկ բրածոյի սեռը։
Յորքի համալսարանի և Կանադայի բնության թանգարանի գիտնականները վերականգնել են ռնգեղջյուրի քարացած ատամի մեջ պահպանված յոթ սպիտակուցների հաջորդականությունները։
Համեմատելով հաջորդականությունները կենդանի և անհետացած ցեղակիցների հաջորդականությունների հետ՝ գիտնականները կարողացել են միավորել ռնգեղջյուրի էվոլյուցիայի մասին տեղեկություններ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ այն սերում է նույն ընտանիքից, ինչ ժամանակակից ռնգեղջյուրները, մոտավորապես 41- 25 միլիոն տարի առաջ։
Nature հանդեսում հրապարակված հետազոտությունը, որն Քենիայի Տուրկանա ավազանի բրածո նմուշներ է օգտագործել, ենթադրում է, որ կենսամոլեկուլները կարող են գոյատևել միլիոնավոր տարիներ նույնիսկ խստաշունչ արևադարձային պայմաններում։
Հետազոտությունը, որը վերլուծել է 10 կաթնասունների, դրանց թվում՝ ժամանակակից փղերի, գետաձիերի և ռնգեղջյուրների ազգականների քարացածություններ, հրապարակել են Սմիթսոնյան ինստիտուտի թանգարանային պահպանության ինստիտուտի և Հարվարդի համալսարանի հետազոտողները։
Նրանք սպիտակուցներ են հանել հինգ քարացածություններից, որոնց տարիքը տատանվում է 1,5 միլիոնից մինչև 18 միլիոն տարեկան, և պարզել են, որ նույնիսկ բարձր ջերմաստիճան ունեցող արևադարձային շրջաններում գիտնականները կարող են նախապատմական սպիտակուցներ դուրս կորզնել, որոնք կարող են բացահայտել կապը հին փղերի, ռնգեղջյուրների և նրանց ժամանակակից ցեղակիցների միջև։