Գերմանիան ու Մեծ Բրիտանիան բարեկամության ու պաշտպանական գործակցության պայմանագիր են ստորագրել


Գերմանիայի կանցլերը և Մեծ Բրիտանիայի վարչապետը երկկողմ բարեկամության ու պաշտպանական գործակցության պայմանագիր են ստորագրել:


«Սա պատմական օր է։ Խորացնում ենք հարաբերությունները պաշտպանության, հետախուզության, արտաքին, ներքին քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում»,- մանրամասնել է Ֆրիդրիխ Մերցը։

Պայմանագրի համաձայն՝ կողմերն ի թիվս այլհարցերի պարտավորվել են աջակցել իրար ագրեսիայի դեպքում, համակարգել դիրքորոշումները համաշխարհային կարևորագույն հարցերի շուրջ՝ միջուկային զենքից մինչև կլիմայի փոփոխություն։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ պաշտպանելու եվրատլանտյան խաղաղությունը:

Leave a Comment