Վորոնեժում ԱԹՍ-ի հարվածից զոհված Արմեն Խաչատրյանը փորձել էր փրկել շանը – Live News

Վորոնեժում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 65-ամյա Արմեն Խաչատրյանը։ Ինչպես գրում է «Ռեգնիում»-ը, հարձակման պահին նա փորձել էր փրկել իր շանը, սակայն ինքն է ԱԹՍ-ի զոհ դարձել․

Խաչատրյանը կամավոր էր, նա հոգ էր տանում փողոցում գտած տասը կատվի, շան ու վիրավոր աղավնու մասին։ Նա գրեթե իր ողջ աշխատածը ծախսում էր կենդանիներին պահելու վրա։

Խաչատրյանը ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 15-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ, ապա կոմայի մեջ էր ընկել և մահացել նույն օրվա երեկոյան՝ գիտակցության չգալով։

Leave a Comment