Փոխվում են Երևանի մետրոպոլիտենում շարժասանդուղքները

Փոխվում են Երևանի մետրոպոլիտենում շարժասանդուղքները

 Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, իսկ  մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը: Մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.:

Leave a Comment