Խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի պայմանները բարելավել են. պատճառը կոնյակի տարանցման դժվարություններն են

Վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում վրացական կողմից ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսավարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են և խնդիր է առաջացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկելու հարցում։
Տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսվում են՝
– Ծրագրից օգտվելու համար խաղողի մթերումների պայմանագրերի կնքման՝ օգոստոսի 1-ը վերջնաժամկետը 2025 թվականի համար երկարաձգել մինչև սեպտեմբերի 1-ը,
– 2022-2023 թվականներին խաղողի մթերման նպատակով ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգել լրացուցիչ մինչև 6 ամիս ժամկետով և մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգել վարկերի մայր գումարների մարման ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ, պայմանով, որ շահառուները ֆինանսական կառույցներին կներկայացնեն 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար սահմանված ժամանակացույցով նախատեսված մարումների գումարների հանրագումարի չափը,
– 2022 և 2023 թվականներին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում նույն ժամկետով երկարաձգել նաև տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները,
– վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ լրացուցիչ և մարման ժամկետները երկարաձգելու համար սահմանվող նախապայմանի խախտման դեպքում երկարաձգված ժամկետներում տրամադրված սուբսիդավորման գումարները ենթակա են վերադարձման։

Leave a Comment