ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ, բայց մեկ պայմանով

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցիալական ցանցերում։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, որով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։

Կողմերը դեռ համաձայնության չեն հասել, թեև ֆուտբոլիստը ցանկանում է մնալ թիմում։ Դոնարումայով հետաքրքրված են «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»։

Leave a Comment