Թրամփը ցանկություն է հայտնել ուկրաինական ԱԹՍ-ներ գնել. Զելենսկի


Աշխատանքային այցով Կիև մեկնած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն այցելել է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող գործարաններ: Նա բարձր է գնահատել Ուկրաինայի նորարարական տեխնոլոգիաները և ընդգծել, որ Վաշինգտոնը պետք է ուշադրություն դարձնի դրանց։

Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը իր հետ հեռախոսազրույցում ցանկություն է հայտնել ուկրաինական անօդաչու թռչող սարքեր գնել: Ուկրաինայի նախագահը կրկնել է Հանրապետության երկինքը պաշտպանելու և այդ հարցում Վաշինգտոնի աջակցության կարևորությունը:


Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment