
«Այսօր շատ կարևոր օր է, և այստեղ կարող էր գտնվել մեր սրբազանը (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը)»,- Գյումրու քաղաքապետարանում գյումրեցի մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ ասաց ավագանու անդամ Ռուբեն Միթարյանը։ «Ցավոք, մեր սրբազանն այսօր այստեղ չէ։ Մենք պարտավոր ենք միշտ հիշել, նրա ներկայությունը զգալ։ Ես գիտեմ, որ մրցումներից առաջ մեր մարզիկները միշտ Միքայել Սրբազանի օրհնությունն են ստացել»,- ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ բազմիցս տեսել է Բագրատ և Միքայել Սրբազանների աշխատանքը՝ հանուն հայրենիքի։