Անհատ ձեռնարկատեր Արսեն Գալստյանին պատկանող ձկնամթերքի արտադրամասի (Արմավիրի մարզ, Մերձավան խճ, 1-ին նրբանցք) արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
Արտադրամասում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
«Թեժ գիծ»՝ 118, 015404040
