Իրшքի հիպերմարկետում հրդեհի հետևանքով զпհվել է առնվազն 61 մարդ

Դիտում ՝ 23 164

Իրաքի Քութ քաղաքի հիպերմարկետում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել. հաղորդում է Aljazeera-ն՝ հղում անելով նահանգապետին։

Նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Միյահիի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան։ Հրդեհը կլանել է առևտրի կենտրոնի շենքը՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով։

«Մեծ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերի և վիրավորների թիվը հասել է առնվազն 61-ի», — հաղորդում է Aljazeera-ն։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առևտրի կենտրոնը, որտեղ հրդեհ է տեղի ունեցել, բացվել էր ընդամենը հինգ օր առաջ։

Իրաքում հայտարարվել է եռօրյա սուգ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment