
Ռուսաստանը Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինային է փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին», – գրել է Մեդինսկին իր Telegram ալիքում։