
Դիտում ՝ 22 554
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում՝ թիվ 31/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս.-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:
Կիսվել սոց․ ցանցերում