Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը

Կատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան:

Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ:

Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։

Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի առաջնության հիմնական մրցաշարի ուղեգրի համար: Օմանի հավաքականը երբեք չի խաղացել Մունդիալի եզրափակիչ մրցաշարում։

Leave a Comment