ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում ձգտում են նվազեցնել Վաշինգտոնից զենքի մատակարարման հարցում իրենց կախվածությունը՝ զարգացնելով սեփական ռազմարդյունաբերական համալիրը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով փորձագիտական գնահատականներին։
«Եվրոպացիները խիստ կախված են ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերությունից։ Սակայն ես կարծում եմ, որ մաքսատուրքերի, ՆԱՏՕ-ի նկատմամբ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վերաբերմունքի և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանությունը ստանձնելու նրա ոչ այնքան պատրաստակամ լինելու պատճառով եվրոպական պետությունները գնալով ավելի հաճախ կնախընտրեն ներդրումներ կատարել եվրոպական պաշտպանական ընկերություններում», – մեջբերում է գործակալությունը Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոդ Հարիսոնի խոսքերը։
Ինչպես նշում է Bruegel եվրոպական վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Գունտրամ Վոլֆը, նախկինում եղել է պայմանավորվածություն, ըստ որի՝ եվրոպական երկրները ԱՄՆ-ից զենքի զգալի ծավալներ են գնում՝ ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանելու համար։ Սակայն, փորձագետի պնդմամբ, այժմ իրավիճակը փոխվում է և Եվրոպայի շատ երկրներում լուրջ քննարկումներ են ընթանում եվրոպական արտադրողներից զենքի ձեռքբերմանը առաջնահերթություն տալու անհրաժեշտության շուրջ։
Ինչպես ավելի վաղ նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ն միջոցներ է ծախսում իր պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման վրա, մինչդեռ եվրոպական երկրները դրանք ծախսում են ամերիկյան սպառազինության զարգացման վրա։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտաքերի հայտարարության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի Վաշինգտոնի դաշնակիցները 2024 թվականին ԱՄՆ-ից ձեռք են բերել շուրջ $21 միլիարդ արժողությամբ տարբեր սպառազինություն։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մարտի 4-ին հայտնել է, որ առաջարկել է €800 մլրդ արժողությամբ վերազինման պլան, որը պաշտպանության համար նախատեսում է Եվրամիության երկրների կողմից մինչև €150 միլիարդի փոխառություններ։ ԵՀ-ն ցանկանում է այդ գումարը փոխառել կապիտալի շուկաներից, ապա այն պետություններին տրամադրել որպես վարկեր՝ պայմանով, որ նրանք համատեղ կերպով սպառազինություն կգնեն Եվրոպայում։ Բրյուսելի մտահղացմամբ՝ այդ միջոցների մի մասը կարող է ուղղվել Ուկրաինայի համար սպառազինության արտադրությանը։