2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն, հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»

Կարծում եմ, ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն, այնքան էլ՝ Եկեղեցին։

Թե բա՝ իմ համար Եկեղեցին սրբություն է։

2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն, 2019-ին էլ Ստեփանակերտում ասում էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

2020-ի աշնանն ասում էր՝ Թուրքիան ձգտում է ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանությունը, իսկ այսօր դարձել է թուրքական շահերի պաշտպանը։

2020-ի նոյեմբերին /պատերացմից հետո/ կապիտուլյանտն պնդում էր, որ պետք է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։

2021-ին էլ հայտարարում էր Արցախի «անջատում՝ հանուն փրկության» օպերացիայի մասին, բայց 2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։

Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»։

Ասելով որ լիներ, Հիտլերն էլ ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է։

Մի մարդու նման պետք է սատարել Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին՝ այս հակազգային ռեժիմի հարձակումներից։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment