Ինչ է իրենից ենթադրում արտապատվիրակումը. պարզաբանում է Փաշինյանը — MediaNews

«Տարածաշրջանային, տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու մեր դիրքորոշումները մենք արտահայտել ենք վաղուց և դա արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: Մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն շահագրգռված է և ուզում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է, որ բոլոր գործընթացները պատկերացնում են և կպատկերացնեն ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում. «Հետագա ցանկացած քննարկում տեղի է ունեցել և տեղի է ունենալու այս համատեքստում: Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որը կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության օրակարգից կամ կհակասի դրան»:

Անդրադառնալով նաև քննարկվող արտապատվիրակման հարցին՝ Փաշինյանը նշեց. «Հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է, ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով ՀՀ-ի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է: Մենք շատ խոսում ենք ավտոճանապարհների և երկաթուղիների մասին, բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ խոսք է գնում նաև խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մասին և այդպես շարունակ: Հիմա քննարկվում են և քննարկվել են ամենատարբեր գաղափարներ: Մենք անընդհատ խոսում ենք տրանսպորտային կապուղիների ՀՀ իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո գործելու մասին, բայց մենք նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ասել ենք, որ պատրաստ ենք որոշակի պարզեցումների: ՀՀ տարածքով երկաթուղու վերաբացումը զարմանալիորեն կան ուժեր և մարդիկ, որ փորձ են անում ներկայացնել որպես ողբերգություն, ողբերգությունն այն է, որ ՀՀ-ով անցնող տարանցիկ երկաթուղի չկա: Մենք ուզում ենք ՀՀ-ն դարձնել տարանցիկ երկիր»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment