Աշխարհի ամենատարեց մարաթոնյան վազորդ Ֆաուջա Սինգհը, որի 100 տարեկանը լրացրել է տասը և ավելի տարիներ առաջ, և որը դեռևս մասնակցում էր մրցումներին, երկուշաբթի մահացել է վրաերթի հետևանքով, հաղորդում է CNN-ը:
Նա 114 տարեկան էր։ Ծնված լինելով 1911 թվականին Հնդկաստանի գյուղական վայրում և ավելի ուշ Լոնդոն տեղափոխված Սինգհը ստացել է «Չալմայով տորչնադո» մականունը, երբ 80-ականների վերջին սկսել է մասնակցել մարաթոնյան վազքի մրցույթներին։
Նա ի վերջո ավարտել է ինը մրցավազք՝ ընդհանուր առմամբ 26,2 մղոն տարածությամբ։ Նա համարվում էր աշխարհի ամենատարեց մարաթոնյան վազորդը, չնայած երբեք չի ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ ծննդյան վկայական չուներ։ Հնդկաստանի ոստիկանության տվյալներով՝ Սինգհին վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենան, երբ նա քայլում էր իր հայրենի Բեաս գյուղի մոտակայքում՝ Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փանջաբ նահանգում։
Նրան տեղափոխել են Ջալանդհար շրջանի Շրիման հիվանդանոց, որտեղ մահացել է գլխի և կողերի վնասվածքներից, հայտնել է Ջալանդհար շրջանի ոստիկանության սուպերինտենդանտ Հարվինդեր Սինգհ Վիրկը։
Սինգհը մարաթոնային մրցույթներին սկսել է մասնակցել միայն 89 տարեկանում՝ Անգլիա տեղափոխվելուց ի վեր՝ կնոջ և որդու մահից հետո։
Նա իր առաջին մարաթոնյան վազքին մասնակցել է ընդամենը մի քանի ամիս մարզվելուց հետո, իսկ երեք տարի անց 2003 թվականի Տորոնտոյի ափամերձ մարաթոնում սահմանել է իր անձնական ռեկորդը՝ հինգ ժամ 40 րոպե։ 2011 թվականին Սինգհը վերադարձել է Տորոնտո, որտեղ դարձել է պատմության մեջ առաջին հարյուրամյա մարզիկը, որը մարաթոնյան մրցատարածությունը հաղթահարել է ութ ժամ, 11 րոպե և վեց վայրկյանում։
Նրա վերջին 10 կմ-անոց մրցավազքը տեղի է ունեցել 2013 թվականին Հոնկոնգում՝ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ջահը կրելուց մեկ տարի անց։ Չնայած իր հաջողություններին, նրա նվաճումները երբեք չեն ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում՝ ծննդյան վկայականի բացակայության պատճառով։ Սակայն նա նամակ է ստացել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհուց, որում վերջինս շնորհավորում էր նրան 100-ամյակի կապակցությամբ։