Միացյալ Նահանգներն ակտիվորեն քննարկում է Սիրիայում հանգստության հասնելու ուղիները, X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Թոմ Բարաքը։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք Սիրիայում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հանգստության հասնելու և ինտեգրման վերաբերյալ արդյունավետ քննարկումները շարունակելու համար։ Սուեյդայում վերջերս տեղի ունեցած բախումները մտահոգություն են առաջացնում բոլոր կողմերի շրջանում, և փորձում ենք հասնել խաղաղ, համապարփակ լուծման դրուզների, բեդվին ցեղերի, սիրիական կառավարության և իսրայելական զինվորականների համար։ Շիլաշփոթը, խառնաշփոթությունն ու անարդյունավետ հաղորդակցությունն ամենամեծ գլխացավանքներն են, որոնք խանգարում են հաշվի առնել յուրաքանչյուր կողմի շահերը խաղաղ և մտածված եղանակով: Մենք անմիջական, նախաձեռնողական և արդյունավետ քննարկումներ ենք վարում բոլոր կողմերի հետ՝ հանգստության և ինտեգրման հասնելու համար», – նշել է ամերիկացի դիվանագետը։
Սիրիայի հարավի՝ հիմնականում դրուզներով բնակեցված Սուվեյդա քաղաքում բեդվին ցեղերի և տեղացի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, հուլիսի 14-ին, հայտնել է Սիրիայի Մարդու իրավունքների վերահսկման խորհուրդը (SOHR): Սիրիայի իշխանությունները զորքեր են ուղարկել մարտական գոտի՝ հակամարտությունը հարթելու համար:
Դա տարածաշրջանում բռնության առաջին խոշոր բռնկումն է ապրիլ-մայիս ամիսներից ի վեր, երբ դրուզ համայնքի անդամների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, գրում է DW-ն։ Մարդու իրավունքների պաշտպանների տվյալներով՝ 50 մահացածներից 34-ը դրուզներ էին, դրանց թվում՝ երկու երեխա, իսկ 10-ը՝ բեդվիններ։ Սպանվել է նաև Սիրիայի անվտանգության ուժերի վեց անդամ։ Դամասկոս-Սուվեյդա մայրուղին բախումների պատճառով փակ է։