ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հարված հասցնի Մոսկվային, հաղորդում է NBC News-ը։
Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, այդ հարցը կապված էր Financial Times-ի հրապարակման հետ, ըստ որի Թրամփը հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կարող է հարվածել Ռուսաստանի մայրաքաղաքին։
«Ո՛չ, նա չպետք է հարված հասցնի Մոսկվային», -շեշտել է Թրամփը։
Հարցին՝ արդյոք նա Ուկրաինայի կողմից է, Թրամփը պատասխանել է, որ ինքը ոչ մի կողմից էլ չէ, ապա հավելել, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու իր ջանքերում ինքը «մարդկության կողմից է»։