Սիրիшն հարավում տեղի ունեցած հшրձակումների համար մեղադրել է Իսրшյելին

Դիտում ՝ 25 487

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելը կրում է Սիրիայի հարավում տեղի ունեցած վերջին հարձակումների և դրանց հետևանքների ամբողջական պատասխանատվությունը: Այս մասին հաղորդել է Reuters-ը։

Նախարարությունը նշել է, որ հանձնառու է պաշտպանել բոլոր սիրիացի քաղաքացիներին առանց բացառության, այդ թվում՝ դրուզ փոքրամասնությանը։ Իսրայելը երեքշաբթի երկրորդ օրն է հարվածում Սիրիայի հարավ-արևմուտքում տեղակայված սիրիական կառավարական ուժերին՝ խոստանալով պահպանել տարածքը ապառազմականացված և պաշտպանել դրուզ փոքրամասնությանը։

Նշենք` Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները և Իսրայելի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին, հաղորդում է Al Arabiya-ն։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment