«Թիվ թվաբանություն» հաղորդմանը հյուրընկալվել էր դերասան՝ Արմեն Մարությանը։
StarNews-ը հետևեց եթերին։
Մարությանը կնոջ՝ Ալլա Վարդանյանի հետ ամուսնացած է 49 տարի։
Երիտասարդ տարիքում դերասանը բավականին համարձակ է եղել, ինչի մասին վկայում են գործողությունները ՝ հատկապես տիկին Ալլայի սիրտը գրավելու համար.
«Ալլային ես տեսել էի թատրոնում, իրենից 8 տարի մեծ եմ։ Սիրելը ամեն մարդու տրված չէ։ Մեքենայով գանում էի Չերեմուշկայով ու մեկ էլ տեսա Ալլան՝ կարմիր զգեասով բարձրացավ նստեց տրոլեյբուսը։ Ազդանշան տվեցի վարորդը չկանգնացրեց։ Մեքենայով եկա տրոլեյբուսի ճանապարհը փակեցի ։
Տրոլեյբուսի վարորդն ասեց ՝ «հո դու աննորմալ չես»։ Ասեցի՝ հանգստացի սա կյանքի հարց ա, նոր մի կարմիր շորով աղջիկ բարձրացավ , ասա թող իջնի։ Իջավ ու վախեցած եկավ , ջահել երեխա 17 տարեկան , ասեցի նստեք մեքենան ՝ արագ։ Միասին գնացինք թատրոն հետո գնացինք զագս՝ ամուսնացանք։ Սերը տրված չի ամեն մեկին ի վերուստ։ Սիրահարվելն Աստծո կողմից շնորհված բան է։Սիրելով ամուսնանալն այդքան շատ չի լինում…»։