Goal ինտերնետային պորտալը ներկայացրել է «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների թարմացված վարկանիշը՝ հաշվի առնելով ակումբային աշխարհի առաջնության արդյունքները, որի եզրափակչում «Չելսին» 3:0 հաշվով հաղթել է Փարիզի ՊՍԺ-ին:
Չնայած պարտությանը՝ ՊՍԺ-ի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն պահպանել է առաջին հորիզոնականը վարկանիշում, մինչդեռ նրա թիմակից Վիտինյան բարձրացել է երրորդ տեղ:
Goal-ի վարկածով 2025 թվականի «Ոսկե գնդակի» թոփ 10 հավակնորդներն են՝
Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
Լամին Յամալ («Բարսելոնա»)
Վիտինյա (ՊՍԺ)
Ռաֆինյա («Բարսելոնա»)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Կիլիան Մբապե («Ռեալ»)
Դեզիրե Դուե (ՊՍԺ)
Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ)
Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
Նունու Մենդեշ (ՊՍԺ)
«Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում: Պաշտոնական անվանակարգերը կհայտարարվեն օգոստոսի 7-ին: