Հորդառատ անձրև Մոսկվայում. շուրջ 2 ժամում թափվել է տեղումների ամսական նորման

Բաժանորդագրվել

Տեսանյութում երևում են անձրևաջրերի միջով շարժվող ավտոմեքենաներն ու մարդիկ։

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայում այնպիսի հորդառատ անձրև է տեղացել, որը փողոցները գետերի են վերածվել։ Քաղաքի որոշ շրջաններում շուրջ 2 ժամում թափվել է տեղումների ամսական նորման։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղատարափ անձրևի հետևանքով գրանցվել են հասարակական տրանսպորտի ուշացումներ, իսկ տաքսիների գները կտրուկ բարձրացել են:

Հեղեղվել է նաև մետրոյի մեծ օղակաձև գծի «Ռիգսկայա» կայարանի նախասրահը, կայարանը ստիպված են եղել ժամանակավորապես փակել։ Կայծակը հարվածել է Օստանկինոյի աշտարակի հարևանությամբ գտնվող շենքերին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ անձրևներն ու ամպրոպները կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ: Միևնույն ժամանակ օդի ջերմաստիճանը կպահպանվի +22-ից +24–ի սահմանում։

«Ռոսկոսմոսը» հրապարակել է տեղատարափ անձրև բերած ցիկլոնի արբանյակային լուսանկարները։

Leave a Comment