ԱՄՆ նախագահի հայտարարություններից որոշներն ուղղված են անձամբ Պուտինին – HayqNews

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արած հայտարարություններին։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են, դրանցից որոշներն ուղղված են անձամբ Պուտինին: Մեզ, անկասկած, ժամանակ է պետք Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար»,- ասել է նա լրագրողներին:

Ըստ Պեսկովի՝ անհրաժեշտության դեպքում Պուտինն ինքը կմեկնաբանի Թրամփի խոսքերը Ռուսաստանի և իր մասին։

Leave a Comment