Սա պատասխան է նրանց, ովքեր կարծում են, թե հայ երիտասարդությունը հաշտվել է պարտությունների հետ․ Սաղաթելյան

Հուլիսի 15-ին Օղակաձև այգում՝ Նեմեսիսի գործողության հերոսներին նվիրված հուշարձանի առջև,  տեղի է ունեցել Հայ Հեղափոխական Դանշակցության 12-րդ համահայկական երիտասարդական և ուսանողական հանրահավաքի բացման արարողությունը։ Նշենք, որ բանակումին մասնակում են ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչները։

Բացման խոսքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Այսօրվա միջոցառումը պատասխան է նրանց, ովքեր հույս ունեն հետապնդելով հեռացնել մեզ պայքարից՝ չգիտակցելով, որ յուրաքանչյուր հարվածից հետո մենք ավելի ենք ուժեղանում և ավելի հետևողական պայքար ենք մղելու ազգային արժեքների համար»։

Նա հավելել է, որ այսօրվա միջոցառումը պատասխան է բոլոր նրանց, ովքեր երկար տարիներ ամեն ինչ արել են սփյուռքի և Հայաստանի կապերը խզելու համար, բոլոր նրանց, ովքեր ՀՅԴ երիտասարդների անօրինական ձերբակալություններով հույս են ունեցել, որ կկարողանան նրանց կտրել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարից։ «Սա պատասխան է նաև նրանց, ովքեր կարծում են, թե հայ երիտասարդությունը հաշտվել է պարտությունների հետ, իսկ սփյուռքն անտարբեր է հայրենիքի նկատմամբ»,- նշել է Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a Comment