Իսրայելի ՌՕՈւ–ն մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի բնակավայրերի մերձակայքին. աղբյուր

Բաժանորդագրվել

Մի քանի հարվածներ են հասցվել Լիբանանի և Սիրիայի սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտի մի քանի բնակավայրերի մերձակայքը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

«Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են Բեքաա հովտի Շմիստար և Բոդայ բնակավայրերի մերձակայքը», – ասել է նա։

Աղբյուրի խոսքով` մի քանի հարվածներ են հասցվել Լիբանանի և Սիրիայի սահմանի արևելյան լեռնաշղթային։

Իսրայելի զինված ուժերը ներկայություն են պահպանում Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, ինչը Լիբանանի իշխանությունները համարում են շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում։

Միևնույն ժամանակ իսրայելական բանակը պնդում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և նպատակ ունեն վերացնել դրա ռազմական թևի ղեկավարությանը։

Leave a Comment