Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն ՆԱՏՕ–ի Agile Spirit 2025 զորավարժություններին

Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն ՆԱՏՕ–ի Agile Spirit 2025 զորավարժություններին

15 հուլիսի 2025 – 14:23 AMT

PanARMENIAN.NetՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններին։ Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները, որոնք նախատեսվում են անցկացնել հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը, ուղղված են «մարտական պատրաստվածության բարձրացմանը, մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանը և օպերատիվ կարողությունների ուժեղացմանը», գրում է Sputnik Արմենիան։

Ծրագրի շրջանակում նախատեսվել են հրամանատարաշտաբային վարժանքներ, վրաց-ամերիկյան մարտավարական շարասյան երթ Սենակիից Վազիանի, կրակային վարժանքներ, հատուկ նշանակության ուժերի համատեղ գործողություններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի կարողությունների գնահատում։

Զորավարժություններին կմասնակցեն զինվորական ստորաբաժանումներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանից բացի, դիտորդի կարգավիճակով նախատեսվում է նաև Ճապոնիայի զինված ուժերի մասնակցությունը։

Leave a Comment