ԱՄՆ սպшռնալիքները չեն փոխի Մոսկվայի հաշվարկները

Դիտում ՝ 22 553

Ամերիկյան զենքի նոր մատակարարումները Կիև և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրերի բացակայության դեպքում, չեն փոխի Ռուսաստանի ծրագրերը, քանի որ Մոսկվան առավելություն ունի մարտադաշտում։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

«Ուկրաինային օգնության ավելացումը քիչ հավանական է, որ էապես փոխի ուժերի հավասարակշռությունը մարտադաշտում», — ասվում է հոդվածում։

Թերթի փոխանցմամբ՝ «Թրամփի վերջնագիրը» չի փոխի Մոսկվայի հաշվարկները։

Միևնույն ժամանակ հոդվածում նշվում է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո «կարող է հայտնվել բանակցությունների հնարավորությունների պատուհան»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment