Հուլիս 14,2025 23:51
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ՖԲ գրառումը.
Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։ Իսկ վերջնարդյունքում ՝Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։
Հիմա էլ Մակրոնը հայտարարում է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։
Ի՞նչ նոր էջ…
Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման :
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)