Եթե ԱՄՆ-ն շարունակի պնդել իր պահանջը, Իրանը բանակցությունների չի գնա. Խամենեիի խորհրդական

https://arm.sputniknews.ru/20250714/ete-amn-n-sharunaki-pndel-pahanjy-irany-banakcutjunneri-chi-gna-khameneii-khvorhrdakan-91324766.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50105585_79:0:1502:1067_1920x0_80_0_0_6cd632423cff7701a82988a410aba36f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ընդունի սեփական սխալները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թեհրանը չի համաձայնի բանակցել Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն շարունակի առաջ քաշել Իրանի կողմից ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նախանշված կարմիր գծերի պահպանման դեպքում մենք դեմ չենք առանց նախապայմանների բանակցություններին։ Նրանք ասում են, որ Իրանը պետք է դադարեցնի հարստացումը, բայց դա մեր կարմիր գծերից մեկն է, և եթե բանակցությունները պայմանավորված լինեն հարստացման դադարեցմամբ, ապա դրանք հաստատ չեն կայանա», – Իրանի առաջնորդի խորհրդականի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ընդունի սեփական սխալները և փոխի իր քաղաքականությունը:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:

Leave a Comment