«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ֆրանցիսկո Կարասկոն նշել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին։ Ուսման Դեմբելեի և Լամին Յամալի միջև նա նախընտրել է ֆրանսիացի հարձակվողին։
«Ես «Ոսկե գնդակը» կտայի Դեմբելեին։ Բայց հուսով եմ՝ հաջորդ տարի Յամալը կնվաճի մրցանակը։ Մրցաշրջանի վերջում Ուսմանն ավելի մեծ բաների հասավ։ Չնայած՝ Լամինը կարող է արժանանալ մրցանակին իր փայլուն խաղի և հսկայական տաղանդի շնորհիվ»-, Կարասկոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին, Փարիզի Շատլե թատրոնում։ Թեկնածուների անունները կհրապարակվեն օգոստոսի 7-ին։