Պատմությունը ցույց է տալիս, եկեղեցուն հալածողը ծանր պատիժների են արժանացել. Տեր Վրթանես քահանա Բաղալյան (տեսանյութ)

«Պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպես եկեղեցուն հալկածողները տարբեր դատապարտությունների են ենթարկվում»,- ասում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանը։

Տեր Վրթանեսը հիշեցնում է, որ քրիստոնյաներին հալածող Հռոմի կայսր Ներոնը կյանքի վերջին շրջանում խելագրավել ու չարաչար մահով է մահացել։ Խորհրդային շրջանում տարբեր մարդիկ, որոնք եկեղեցականներին հալածել են, զբաղվել բռնաճնշումներով, քանդել եկեղեցական շինություններ, դրանից հետո ծանր պատիժների են արժանացել։

«Սրանով չէ, որ փորձում ենք վախեցնել նրանց, որոնք այսօր եկեղեցամարտությամբ են զբաղվում, այլ ընդհակառակը՝ այս ամենը մեջբերելով, ուզում ենք մեր ժողովրդին ուսուցանել, որ չընկեն այդպիսիների ազդեցության տակ»,- ասում է Տեր Վրթանեսը։

Leave a Comment