Գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում. Սամվել Կարապետյանի դուստրը` հայերենի ու հայ մնալու մասին

Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը Ինստագրամի իր էջում խոսել է հայերենի ու հայ մնալու մասին

«Ինչո՞ւ չես խոսում հայերեն

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն,
Դու խորթ ես, օտար իմ հոգուն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն», – այս տողերը հայրս հաճախ էր ասում մեզ:

Հատկապես այս օրերին շատ կուզեի խոսել սահուն, գրական հայերենով` պարզ, բաց իմ հայրենակիցներին պատմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում մեր ընտանիքի շուրջ և հատկապես հորս հետ։

Ինչպես շատ հայեր, ես էլ մեծացել ու կրթություն եմ ստացել հայրենիքից դուրս, և գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում։ Ես ազատ խոսում եմ հայերեն, մշո բարբառով, դրանով ապրում, մտածում, շփվում եմ…

Այո՛, ինչպես ցանկացած լեզու, հայերենն էլ կենդանի լեզու է, այն պետք է լսել, խոսել, օգտագործել… Ես մեծ սիրով շարունակում եմ սովորել, զարգացնել իմ հայերենը, ու փոխանցել այն իմ երեխաներին այնպես, ինչպես այն մեզ փոխանցել են մեր ծնողները։

Որովհետև լեզուն միայն քերականություն չէ, լեզուն կապ է, իսկ այդ կապը մենք երբեք չենք կորցրել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment