Ակումբային ԱԱ․ հայտնի են մրցաշարի լավագույնները — Armsport.am

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավարտվեց ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության 21-րդ խաղարկությունը, որը նաև առաջինն էր նոր ձևաչափով։

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի լավագույններին․

  • Լավագույն ֆուտբոլիստ – Քոուլ Պալմեր («Չելսի»)
  • Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – Դեսիրե Դուե (ՊՍԺ)
  • Լավագույն դարպասապահ – Ռոբերտ Սանչես («Չելսի»)
  • Լավագույն ռմբարկու – Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)

Հիշեցնենք, որ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը։

Leave a Comment